Կիմ Չեն Ընի կինը վերջին մեկ տարվա ընթացքում առաջին անգամ հայտնվել է հասարակության առջև
ԿԺԴՀ-ի առաջնորդի կինը՝ Լի Սոլ-Չժուն, մեկ տարվա ընթացքում առաջին անգամ հայտնվել է հասարակության առջև՝ մասնակցելով Փհենյանում երկրի ղեկավար Կիմ Չեն Ընի հոր՝ Կիմ Չեն Իրի ծննդյան օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը: Լուսանկարներում ամուսիններն ուրախ են, ժպտում են ու ծափահարում միջոցառման մասնակիցներին՝ հաղորդում է Reuters-ը:
Կիմ Չեն Ընի կնոջ երկար բացակայությունը հիմք է տվել արևմտյան լրատվամիջոցներին ենթադրել, որ նա առողջական խնդիրներ է ունեցել:
Հարավային Կորեայի ազգային հետախուզական գործակալության տվյալներով, սակայն, Լի Սոլ Չժուի հետ ոչ մի արտառոց բան չի պատահել: Ենթադրում են, որ նա մեկուսացել էր իր երեխաների հետ կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Լրատվամիջոցների կարծիքով՝ նրանք երեք երեխա ունեն:
Կարծիքներ