Ինչ սկզբունքով է վարչապետի իր թեկնածուին ընտրել Սալոմե Զուրաբիշվիլին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդակցությունների նոր շարք է սկսել ընդդիմության հետ և խորհրդարանական ընտրություններից 21 օր առաջ որոշել է «Վրացական խարտիան» ստորագրած կուսակցություններին ներկայացնել վարչապետի իր ընտրած թեկնածուին, որը ղեկավարելու է կառավարությունը տեխնիկական կառավարության ստեղծման դեպքում։
Այս մասին հայտնել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Պիրվելի» հեռուստաալիքի եթերում։
Նախագահի խոսքով՝ իր ընտրած թեկնածուն չունի քաղաքական անցյալ:
«Խարտիան ասում է, որ վարչապետը պետք է ընտրվի ինձ հետ համաձայնությամբ։ Ես արդեն թեկնածու ունեմ: Հիմա ձեզ անուն չեմ տա, քանի որ նախ պետք է կողմերի հետ խորհրդակցել և համաձայնության գալ: Ես մի բանում վստահ եմ, որ այսօր պետք է հայտարարենք կառավարություն, ընտրողները պետք է նախապես իմանան՝ ովքեր են լինելու: Նրանք պետք է լինեն բարձրակարգ մասնագետներ:
Երկուշաբթի ուզում եմ հանդիպումներ սկսել կուսակցությունների հետ, քանի որ ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, որպեսզի կարողանանք բանակցություններ սկսել կոնկրետ թեկնածուների շուրջ։ Կուսակցությունները հնարավորություն կունենան առաջարկել նախարարներ: Այս փուլում քաղաքական գործիչներ դեռ չկան։ Ես վարչապետի թեկնածուին ընտրել եմ այս սկզբունքով՝ հեղինակություն ունեցող մասնագետին ընդունելի եմ համարում բոլորի համար»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։
«Վրացական խարտիա»-ում, որը ստորագրվել է բոլոր խոշոր ընդդիմադիր կուսակցությունների կողմից, ասվում է, որ կառավարությունը, որը պատասխանատու կլինի այս գործողությունների ծրագրի իրականացման համար, կներկայացնի Վրաստանի նախագահը:
Կարծիքներ