Աշխարհում Covid-19-ի դեպքերի թիվը մոտենում է 12,3 միլիոնին, մահացածներինը՝ 555 հազարին, բուժվել է ավելի քան 6,7 միլիոն մարդ
Աշխարհում Covid-19 դեպքերի ընդհանուր թիվը մոտենում է 12.3 միլիոնին, մահացածներինը 555 հազարին, բուժվել է ավելի քան 6,7 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները:
Միացյալ Նահանգներում սահմանվել է նոր ռեկորդ՝ մեկ օրում վարակը հասատվել է 65 հազար 600 մարդու մոտ:
Կորոնավիրուսի համաճարակի երկրորդ ալիքն է Կենտրոնական Ասիայի երկրներում: Ղրղըզստանում վարակի տարածման հետ կապված իրավիճակը զարգանում է ամենավատ սցենարով, հայտարարել է երկրի առողջապահության նախարարությունը: Այստեղ արդեն երրորդ շաբաթն անընդմեջ ամեն օր գրանցվում են մեծ թվով վարակակիրներ՝ 200-ից 500 մարդ: Բժշկական անձնակազմի ընդհանուր մոբիլիզացիա է հայտարարվել: Այս ֆոնին Ղրղըզստանում աճել է թոքաբորբով հիվանդների թիվը և դրա հետևանքներից մահացությունը: Անկախ փորձագետները խոսում են կորոնավիրուսի թեստերի պակասի, ինչպես նաև դրանց ցածր որակի մասին:
Ղազախստանում էլ վարակի դեպքերի աննախադեպ աճ է գրանցվել՝ մեկ օրում 1962 նոր դեպք, այդ թվում՝ ասիմպտոմ, ինչը 586-ով ավելին է, քան նախորդ օրը: Երկրում բուժաշխատողների պակաս կա: Ինչպես հարևան Ղրղըզստանում, այնպես էլ այստեղ անցյալ տարվա համեմատ կտրուկ աճել է թոքաբորբով հիվանդների և դրա բարդություններից մահացածների թիվը: Ղազախստանի իշխանությունները քննարկում են սահմանափակումների երկարաձգումը: Հուլիսի 13-ին երկրում սուգ է հայտարարված:
Ուզբեկստանում կրկին փակվել են բոլոր մզկիթները:
Սահմանափակումներին վերադառնալու դեմ բողոքի ցույցերը շարունակվել են Սերբիայում, երրորդ օրը դրանք արդեն խաղաղ են դարձել:
Կարծիքներ