ԱԺ նախագահը հերթական քաղհայցն է ներկայացրել ընդդեմ Անժելա Թովմասյանի
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քաղհայց է ներկայացրել «Հայելի» ակումբի հիմնադիր Անժելա Թովմասյանի դեմ։ Այս մասին Araratnews-ը տեղեկացավ datalex.am տեղեկատվական համակարգից։
Նման մեկ այլ հայց էլ վիրավորանքի համար ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու վերաբերյալ, Սիմոնյանը Թովմասյանի դեմ ներկայացրել էր 2023 թ. հոկտեմբերի 26-ին։
Այս գործով հայցվոր Ալեն Սիմոնյանը պահանջում է Անժելա Թովմասյանից բռնագանձել 3,000,000 (երեք միլիոն) ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցում։
Կարծիքներ