Սպիտակ տունը հորդորում է Հնդկաստանին և Չինաստանին բանակցությունների միջոցով լուծել վիճելի սահմանային խնդիրները

Սպիտակ տունը հորդորում է Հնդկաստանին և Չինաստանին բանակցությունների միջոցով լուծել վիճելի սահմանային խնդիրները

ԱՄՆ վարչակազմն ուշադիր հետևում է Չինաստանի և Հնդկաստանի սահմանին տիրող իրավիճակին, Վաշինգտոնը կողմերին կոչ է անում վեճերը լուծել բանակցությունների միջոցով։ Այս մասին երեքշաբթի օրը կայացած հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։

«Մենք ուրախ ենք լսել, որ երկու կողմերն էլ, թվում է, արագ դուրս են բերել ուժերը բախումների [տեղից]: Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին: Մենք խրախուսում ենք Հնդկաստանին և Չինաստանին օգտագործել առկա երկկողմ ուղիները վիճելի սահմանները քննարկելու համար», - ասաց նա՝ մեկնաբանելով: «Կրկին մենք ուրախ ենք տեսնել, որ մինչ այժմ բախումներից որոշակի նահանջ է եղել», - հավելել է Ժան-Պիերը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում