TikTok-ի սեփականատերերը մտադիր են դատի տալ Թրամփի աշխատակազմին

TikTok-ի սեփականատերերը մտադիր են դատի տալ Թրամփի աշխատակազմին

TikTok սոցիալական ցանցի սեփականատերերը մտադիր են դատական հայց ներկայացնել ԱՄՆ նախագահի աշխատակազմի դեմ՝ նախագահ Թրամփի կողմից սոցցանցի գործունեության դեմ պայքարի մասին ընդունված հրամանագրի պատճառով: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Դատական հայցը ներկայացվելու է Կալիֆորնիա նահանգի Հարավային օկրուգի դատարան, որում Թրամփի գործողությունները բնորոշվում են որպես հակասահմանադրական, քանի որ TikTok-ին հնարավորություն չի տրվել իր հասցեին հնչեցված մեղադրանքներին պատասխանելու համար: Բացի այդ, սեփականատերերն անհիմն են համարում Սպիտակ տան այն հիմնավորումը, թե նման որոշում կայացվել է երկրի ազգային անվտանգության շահերից ելնելով:

«Սա հիմնված է սպեկուլյացիաների և շահարկումների վրա: Հրամանագիրը պարզապես կրկնում է Չինաստանի նկատմամբ որդեգրված հռետորաբանությունը»,- նշված է TikTok-ի սեփականատերերի հայտարարությունում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցի դեմ պայքարի մասին հրամանագիր է ստորագրել, որով արգելվում է ցանկացած գործարքի կնքումը TikTok-ի սեփականատեր հանդիսացող չինական ByteDance և նրա դուստր ընկերությունների հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում