Բելառուսի ԿԸՀ-ն կայացած է ճանաչել նախագահական ընտրությունները
Բելառուսի նախագահական ընտրությունները ճանաչվել են կայացած, իրվա կեսի տվյալներով՝ մասնակցությունը կազմել է 50 տոկոսից ավելի:
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսեյ Բաշանը։
«Միջին հաշվով ողջ հանրապետությունում քվեարկել է ընտրողների 56,64 տոկոսը»,- հրապարակել է նա տվյալները ժամը 12:00-ի դրությամբ։
Այսպես, Բրեստի մարզում քվեարկել է ավելի քան 61 տոկոս, Գոմելում՝ 62 տոկոս, Վիտեբսկում, Գրոդնոյում և Մինսկում՝ ավելի քան 54 տոկոս, Մոգիլևում՝ ավելի քան 58 տոկոս, Մինսկում՝ ավելի քան 51 տոկոս։
Կարծիքներ