ՌԴ ԱԳՆ-ն առաջարկել է «միանգամից» լուծել ԱՄՆ-ում բանտարկված ռուսների հարցը

ՌԴ ԱԳՆ-ն առաջարկել է «միանգամից» լուծել ԱՄՆ-ում բանտարկված ռուսների հարցը

ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովն առաջարկել է միանգամից լուծել ԱՄՆ-ում բանտարկված ռուսաստանցիների հարցը: «Իզվեստիային» տված հարցազրույցում նա ասել է, որ դրա համար անհրաժեշտ է գործարկել «Դատապարտյալների փոխանցման մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի մեխանիզմը:

«Մենք կարող ենք բառացիորեն միանգամից լուծել իրավիճակը՝ կապված մեր հայրենակիցների հետ, ովքեր ապշեցուցիչ պատժաժամկետներ են կրում Միացյալ Նահանգներում: Եթե ​​ամերիկացիները համաձայնեն գործարկել Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի մեխանիզմը, մենք պատրաստ ենք ի պատասխան նրանց հանձնել իրենց քաղաքացիներին», – ասել է դիվանագետը:

Այնուամենայնիվ, հավելել է, որ փոխանակվող բանտարկյալների շարքում տեղ չեն կարող գտնել լրտեսության համար դատապարտված օտարերկրացիները, ինչպես օրինակ՝ Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Կանադայի և Իռլանդիայի քաղաքացի Փոլ Ուիլանը, ում  Մոսկվայի դատարանը 2020թ-ին 16 տարվա ազատազրկման է դատապարտել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում