ԱՄՆ-ի սուպերմարկետներից մեկում դիմակի պատճառով հրաձգություն է տեղի ունեցել
Մեկ մարդ մահացել է, ևս 2-ը՝ վնասվածքներ ստացել ԱՄՆ Ջորջիա նահանգի սուպերմարկետում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Միջադեպի պատճառ է դարձել դիմակի կրման պատճառով առաջացած կոնֆլիկտը։ Այս մասին հայտնում է Fox 5 –ը՝ հղում անելով Դե-Կալբ շրջանի ոստիկանությանը։
Հաղորդվում է, որ կասկածյալը մտել է առևտրի կենտրոն, որտեղ վեճ է առաջացել իր և գանձապահի միջև։ Չարագործը դուրս է բերել ատրճանակն ու կրակել։
Դրանից հետո կասկածյալի վրա կրակել է սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը, պատասխան կրակ է եղել։ Երկուսն էլ վիրավորվել են ու հոսպիտալացվել։ Գանձապահը հիվանդանոցում մահացել է։
Փաստի առթիվ հետաքննություն է անցկացվում։
Կարծիքներ