Ստամբուլում աճուրդի է հանվել Արա Գյուլերի 40-ից ավելի աշխատանք՝ այդ թվում «Արարատ լեռը» լուսանկարը (լուսանկարներ)

Ստամբուլում աճուրդի է հանվել Արա Գյուլերի 40-ից ավելի աշխատանք՝ այդ թվում «Արարատ լեռը» լուսանկարը (լուսանկարներ)

Ստամբուլում աճուրդի է հանվել պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի 46 լուսանկար: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:

Ամենամեծ պահանջարկը ունեցել  է 1950 թվականին արված «Առավոտյան արևի առաջին շողերի հետ Գումգափուի ձկնորսները վերադառնում են նավահանգիստ» լուսանկարը, որի համար գնորդն առաջարկել է 14 500 լիրա, իսկ ներառյալ հարկերը այն գնորդին վաճառվել է 20 532 լիրայով (2990 դոլար):

Լուսանկարչի 1988 թվականին արված «Արարատ լեռ» նկարը վաճառվել է 6500 լիրայով (շուրջ 950 դոլար):

1956 թվականի «Սիրքեջիի ձմեռային օրվա ձիակառքն ու տրամվայը» և  նույն թվականին արված «Քանդիլլիից մեկնող նավը» լուսանկարները վաճառվել են 11 500 լիրայով (շուրջ 1675 դոլար):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում