Ինչպես է կաթոլիկ աշխարհը նշել Սուրբ Ծնունդը տարբեր երկրներում (լուսանկարներ)
Կաթոլիկ աշխարհում տոնական շաբաթը մեկնարկել է դեկտեմբերի 25-ին՝ Սուրբ Ծնունդի տոնակատարությամբ: Թեև կորոնավիրուսի համավարակի պատճառով այս տարի սուրբծննդյան եռուզեռը զգալիորեն պակասել է աշխարհի բոլոր երկրներում, մարդիկ տոնը նշել են ընտանիքի անդամների հետ կամ սուրբ պատարագին առցանց հետևելով: Այս մասին գրում է BBC News-ը՝ լուսանկարների միջոցով ներկայացնելով, թե ինչպես են մարդիկ տոնել Սուրբ Ծնունդը մի շարք երկրներում:
Ավստրալիայում Սիդնեյի հայտնի լողափերից մեկում տոնակատարության շուրջ համախմբել են լողի սիրահարները:
Ֆրանցիսկոս պապը սուրբծննդյան նախօրեին պատարագ է մատուցել Վատիկանի Սուրբ Պետրոսի բազիլիկում:
Կանայք Քենիայի արվարձաններից մեկում դիմակով են մասնակցել սուրբծննդյան աղոթքին:
Իսպանիայի ծերանոցներից մեկում ուրախ տրամադրությամբ են նշել Սուրբ Ծնունդը:
Կարծիքներ