Թուրքական ընդդիմադիր հեռուստաալիքը փակվել է բացվելուց 26 օր անց
Թուրքական մասնավոր հեռուստաալիքը, որով հեռարձակվում էր քրդամետ ընդդիմության դիրքորոշումը, փակվել է մեկ ամսից քիչ աշխատելուց հետո` ընդգծելով մամուլի ազատության վերաբերյալ մտահոգությունները մի երկրում, որը հաճախ են քննադատում իրավապաշտպան խմբերը: Այս մասին հայտնում է France24-ը:
Olay հեռուստաալիքի հեռարձակումը մեկնարկել էր նոյեմբերի 30-ին, սակայն ամիսը չլրացած՝ փակվել է իշխանությունների ճնշումների պատճառով:
Հեռուստաալիքի գործադիր խմբագիրը նշել է, որ լրատվամիջոցի նպատակն է եղել հավասար հեռավորություն պահպանել Թուրքիայի բևեռացված հասարակության ցանկացած հատվածից:
Ֆրանսիական պարբերականն ընդգծել է, որ Թուրքիան պատկանում է այն երկրների շարքին, որտեղ լրատվամիջոցների ներկայացուցիչների ձերբակալությունները մեծ թիվ են կազմում:
Թուրքական մեդիան մեծ մասամբ պատկանում է երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի ազգականներին կամ աջակիցներին:
Կարծիքներ