Հայկական կողմը ՌԴ-ին ծանուցել է «Միր» քարտի սպասարկումը դադարեցնելու մասին
Ռուսական կողմը Հայաստանի վճարային համակարգից պաշտոնական ծանուցում է ստացել, որ մարտի 30-ից բանկերը կդադարեցնեն «Միր» քարտերի սպասարկումը:
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով «Միր» ընկերության պաշտոնական հաղորդագրությունը։
Լրատվամիջոցը հիշեցրել է, որ միևնույն ժամանակ «ՎՏԲ Հայաստան» բանկն ամբողջությամբ սպասարկում է «Միր» քարտերն իր ենթակառուցվածքներով և կշարունակի աշխատել Հայաստանում ռուսական քարտերով։
Կարծիքներ