Եղիսաբեթ Երկրորդը բացել է Շոտլանդիայի խորհրդարանի նոր նստաշրջանը

Եղիսաբեթ Երկրորդը բացել է Շոտլանդիայի խորհրդարանի նոր նստաշրջանը

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը բացել է Շոտլանդիայի խորհրդարանի նոր ՝ վեցերորդ նստաշրջանը ՝ պատգամավորներին մաղթելով արդյունավետ համագործակցություն ՝ չնայած առկա տարաձայնություններին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Չնայած` դուք տարբեր տեսակետներ ունեք, բայց, ես հավատում եմ, որ դուք կշարունակեք միասին աշխատել », - ասել է թագուհին:

Իր ելույթում նա խոսել է Covid-19-ի համավարակի մասին, որի պատճառով  Մեծ Բրիտանիան, այդ թվում ՝ Շոտլանդիան, ամիսներ շարունակ կարանտինի մեջ էին հայտնվել:

«Շոտլանդիայի խորհրդարանի անդամներ, այն ժամանակ, երբ մենք բոլորս դուրս ենք գալիս դժվար և անորոշ ժամանակներից, նման իրադարձությունները հույսի և լավատեսության հնարավորություն են»,-ասել է թագուհին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում