Եվրամիությունը վաղը քննարկելու է Բելառուսը SWIFT համակարգից անջատելու հարցը. Ասլանյան
Այսօրվա բանակցություններից հետո Կիևը հայտարարել է, որ արդեն չկան պարտադիր վերջնագրեր, պայմանավորվածություն է ձեռք բերվել նոր հանդիպում կազմակերպել: Այս մասին ֆեյսբուքում գրառում է արել լրագրող, ԵՊՀ դասախոս Կարլեն Ասլանյանը:
«Արևմտյան պետությունները շարունակում են մեծ ծավալով զենք տրամադրել Ուկրաինային: Կիևը Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական հայտ է ներկայացրել, միության մի շարք առաջնորդներ հայտարարել են, որ Ուկրաինան արժանի է անհապաղ ստանալ թեկնածուի կարգավիճակ, ինչին պետք է հաջորդեն անդամակցության բանակցությունները:
Ռուբլու ռեկորդային անկումը շարունակվում է, ըստ մասնագետների՝ Ռուսաստանը կանգնած է ֆինանսական կրախի առջև:
ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականին և ակումբներին վտարել են աշխարհի, եվրոպայի և ակումբային առաջնություններից:
Եվրամիությունը վաղը քննարկելու է Բելառուսը SWIFT համակարգից անջատելու հարցը: Մինչև այդ միությունը ընդլայնել է պատժամիջոցների ցուցակը՝ ներառելով ռուսաստանցի գործարարների և հանրային գործիչների, այդ թվում՝ Ռոման Բաբայանին, Տիգրան Քյոսայանին»:
Կարծիքներ