«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածուն կեղծ լուրեր է տարածում, թե Սուքիասյանի թիկնապահները մարդ են ծեծել․ Մկրտչյան
ՍԻԼ կոնցեռնի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ «քիչ առաջ Սերժ Սարգսյանի ենթակայության տակ աշխատող Աննա Մկրտչյանը, ով, այսպես կոչված, «Պատիվ ունեմ» դաշինքով պատգամավորի թեկնածու է, կեղծիք է տարածել, թե իբր Սուքիասյանի թիկնապահները անտառում մարդ են ծեծել»:
«Պահանջում ենք այդ աղջկանից հերքել լկտի սուտը: Իրավապահներին կոչ ենք անում, ուսումնասիրել սուտ մատնություն պարունակող այդ հայտարարությունը և նյութեր նախապատրաստել:
Տեղեկացնում ենք` այդ աղջնակի հայտարարությունը ծայրից ծայր կեղծիք է, լկտի հորինվածք, և նրանց նպատակը հերթական անգամ Խաչատուր Սուքիասյանի մասին սուտ լուրեր տարածելն է: Ստեր հորինելով ոչնչի հասնել չեք կարող, Հայաստանի քաղաքացին ձեզ լավ է ճանաչում»,- ընդգծել է Մկրտչյանը:
Նա նաեւ այդ կեղծ լուրը տարածած լրատվամիջոցներից պահանջում է տպագրել հերքում։
Կարծիքներ