Արցախի պետական նախարարը հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակին
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը նոյեմբերի 9-ին այցելել է Ստեփանակերտի Զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել արցախյան 44-օրյա պատերազմում հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին:
Ինչպես հայտնում են Արցախի պետական նախարարի աշխատակազմից, Ռուբեն Վարդանյանի հետ զինվորական պանթեոն են այցելել նաև նրա խորհրդականները:
Ռուբեն Վարդանյանն իր զորակցությունն է հայտնել հուշահամալիր այցելած զոհվածների հարազատներին:
Կարծիքներ