Ջրականում Ադրբեջանի ականազերծման գործակալության աշխատակիցը պայթել է ականի վրա

Ջրականում Ադրբեջանի ականազերծման գործակալության աշխատակիցը պայթել է ականի վրա

Ադրբեջանցիների՝ Արցախի գրավյալ տարածքներում ականի վրա պայթելու դեպքերը շարունակվում են։ Մասնավորապես, այսօր՝ հուլիսի 27-ին հակատանկային ականի վրա պայթել է Ադրբեջանի Հանրապետության տարածքների ականազերծման գործակալության (ANAMA) աշխատակից Բահրուզ Նասիրովը, որը Ջրականի (Ջաբրայիլ) Մեհդիլի գյուղում է եղել՝ չպայթած զինամթերքի որոնման համար։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Նասիրովը տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իրականացվում են անհրաժեշտ այլ գործողություններ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում