Եգիպտոսում հայտնաբերվել են օմիկրոն շտամով վարակման առաջին երեք դեպքերը
Եգիպտոսում հայտնաբերվել են կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակման առաջին երեք դեպքերը։
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ հայտնել Է երկրի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուսամ Աբդել Ղաֆարը:
Կահիրեի միջազգային օդանավակայան արտասահմանից ժամանողների մոտ հայտնաբերվել են օմիկրոն շտամի դրական թեստեր:
«Նրանք մեկուսացված են, ձեռնարկվել են բոլոր նախազգուշական միջոցները՝ հիվանդների հետ որևէ շփում բացառելու համար»,- ասել է նա։
Նախարարությունից հայտնում են, որ վարակվածներից երկուսի մոտ հիվանդության ախտանշաններ չկան։ Երրորդն ունի հիվանդության նշաններ, բայց այն թեթեւ է, առանց բարդությունների։
Կարծիքներ