Ռուսաստանի օդային տարածքի սահմանափակումների պատճառով տեղի է ունեցել Երևան-Մոսկվա-Երևան չվերթերի տևողության փոփոխություն
Ռուսաստանի օդային տարածքում առկա սահմանափակումների պատճառով տեղի են ունեցել Երևան-Մոսկվա-Երևան չվերթերի տևողության փոփոխություններ, որոնք որոշակի ազդեցություն են ունեցել ավիաընկերության չվերթերի վրա։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Flyone Armenia ավիաընկերության կառավարման խորհրդի նախագահ Արամ Անանյանը:
Գրառման մեջ նաև ասված է.
«Տեղեկացնում ենք, որ ստեղծված իրավիճակում տեղի են ունենում շտկումներ և փոփոխություններ չվացուցակում, որոնց վերաբերյալ բոլոր ուղևորները պատշաճ տեղեկացվում են:
FlyOne Armenia ավիաընկերության զանգերի կենտրոնը աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով, այն կապի մեջ է ուղևորների հետ և տարվում են անհատական աշխատանքներ՝ հնարավոր խնդիրները շտկելու ու անհարմարությունները վերացնելու համար»:
Կարծիքներ