Ուշիի ոլորաններում տեղի է ունեցել ավտովթար․ կան տուժածներ

 Ուշիի ոլորաններում տեղի է ունեցել ավտովթար․ կան տուժածներ

Օգոստոսի 9-ին, ժամը 08։41-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուշիի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում