Քաղաքական առաջնորդ Գարեգին Բ-ն պետք է հեռանա, նա նախկին քրեաօլիգարխիկ իշխանության շարունակությունն է. քաղաքագետ
Քաղաքագետ Էդգար Առաքելյանը կարծում է, որ կաթողիկոսի օրհնությամբ Հայաստանի պետականության կործանման դեմ Վազգեն (Բագրատ) Գալստանյանի առաջնորդած շարժումը, որն արդեն ընդունում է սեփական ձախողումը, ավելի սրեց առանց այդ էլ ոչ դրական դինամիկայի տակ գտնվող եկեղեցի-պետություն փոխհարաբերությունները։
Նա հիշեցնում է, որ 2018 թվականին՝ հեղափոխությունից հետո, կաթողիկոսին հեռացնելու շարժմանը իշխանությունը չաջակցեց՝ հնարավորություն տալով հոգևոր դասին վերադառնալ իր իսկական առաքելությանն ու մնալ հոգևոր ծառայության շրջանակներում, սակայն այժմ հանրությունը խիստ պահանջ է դրել, որ եկեղեցու քաղաքական առաջնորդ Գարեգին Երկրորդը պետք է հեռանա։
«Գարեգին Երկրորդը փաստացի նախկին քրեաօլիգարխիկ իշխանության շարունակությունն է։ Սա է պատճառը, որ 20 տարվա ընթացքում երկրում կատարվող ապօրինություններին եկեղեցուց որևէ արձագանք չի եղել, իսկ 2020 թվականից հետո հոգևոր դասը ավելի հաճախ ներգրավվել է իշխանությունների դեմ իրականացվող հավաքներին և Կառավարությանը հարվածող հայտարարություններին»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է նա։
Ամփոփելով Գալստանյանի ղեկավարած շարժման ընթացքը՝ քաղաքագետն ասում է՝ կարելի է արձանագրել, որ այս ամենի արդյունքում եկեղեցու հետ կապված ապացուցվեց երկու հիմնական փաստ․ «Նախ այն, որ կառույցը ենթակա է սոցիալական բարեփոխումների, սա այլևս հանրային պահանջ է։ Երկրորդը՝ կաթողիկոսի և եկեղեցու հոգևոր դասի հեղինակությունը բացակայում է հասարակության շրջանում։ Դրա վառ ապացույցը մայիս ամսին կաթողիկոսի հետ Սարդարապատում տեղի ունեցած դեպքն էր, որը մարդիկ ողջույնով ընդունեցին և քննադատելու փոխարեն ճիշտ համարեցին»։
Ավելին` սկզբնաղբյուրում:
Կարծիքներ