Վիեննայում այսօր կկայանա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը
Այսօր Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կկայանա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը, երեկ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, նշել էր՝ «Թուրքիան կբացի սահմանը, եթե Հայաստանը հավատարիմ մնա հարաբերությունների բարելավման գործընթացին»:
Հիշեցնենք, որ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը տեղի ունեցավ հունվարի 14-ին, Մոսկվայում։
ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էին, որ կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցություններն առանց նախապայմանների։
Կարծիքներ