Ռուսական բանկերը կանջատվեն SWIFT միջազգային վճարային համակարգից

Ռուսական բանկերը կանջատվեն SWIFT միջազգային վճարային համակարգից

Ռուսական բանկերը կանջատվեն SWIFT միջազգային վճարային համակարգից. Նման որոշում են ընդունել ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Կանադան, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Եվրահանձնաժողովը և Գերմանիան։ Այս մասին հայտնում է «Դոյչե Վելլեն»։

Միջոցառումը կանդրադառնա արդեն պատժամիջոցների տակ գտնվող բանկերի վրա, սակայն անհրաժեշտության դեպքում դրանց կավելացվեն ռուսական այլ բանկեր, ասել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը։

SWIFT-ից անջատվելու պատճառով ռուսական բանկերը կկտրվեն միջազգային ֆինանսական հոսքերից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում