Մակրոնը Լուկաշենկոյին կոչ է արել հնարավորինս շուտ հասնել Բելառուսից ռուսական զորքերի դուրսբերմանը

Մակրոնը Լուկաշենկոյին կոչ է արել հնարավորինս շուտ հասնել Բելառուսից ռուսական զորքերի դուրսբերմանը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ շաբաթ օրը կայացած հեռախոսազրույցի ժամանակ նրան կոչ է արել հրաժարվել Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության աջակցությունից և հասնել Բելառուսի տարածքից ռուսական զորքերի շուտափույթ դուրսբերմանը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ելիսեյան պալատը։

Բացի այդ, Ֆրանսիայի ղեկավարը դատապարտել է Բելառուսի տարածքում ռուսական միջուկային զենքի հնարավոր տեղակայումը։ Սակայն շաբաթ օրը ավելի վաղ BelTA գործակալությունը հայտնել էր, որ Բելառուսի ղեկավարը հեռախոսազրույցի ընթացքում վստահեցրել է, որ դա տեղի չի ունենա, «եթե բելառուս ժողովրդին խեղդամահ չանեն»։

Ելիսեյան պալատի կոմյունիկեն, հակառակ սովորական պրակտիկայի, տարածվել է միանգամից չորս լեզուներով՝ ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն և ուկրաիներեն: Եզրափակիչ մասում ասվում է, որ Մակրոնը Լուկաշենկոյին կոչ է արել հրաժարվել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի վասալից և փաստացի մեղսակից լինելուց՝ հիշեցնելով բելառուս և ուկրաինացի ժողովուրդների եղբայրական հարաբերությունները։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում