Դատարանը մերժել է Տիրան Խաչատրյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը
ՀՀ վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանը մերժել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։
Այս մասին տեղեկացնում է դատական տեղեկատվական համակարգից: Տիրան Խաչատրյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի՝ խնդրելով անվավեր ճանաչել 26.02.2021թ. և 15.03.2021թ. ընդունված թիվ 350-Ա և թիվ 2-Ա հրամանները, պարտավորեցնել պատասխանողին ընդունելու բարենպաստ վարչական ակտ և Տիրան Խաչատրյանին վերականգնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում, որպես ածանցյալ պահանջ՝ վերացնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 19.03.2021թ. ընդունված թիվ 830-Ա հրամանը՝ ներառելով Տիրան Խաչատրյանին ՀՀ պաշտպանության նախարարության 10950 զորամասի անձնակազմի ցուցակներում և տրամադրել բոլոր տեսակի բավարարումները, որպիսի հայցադիմումը Դատարանի 30.03.2021թ. որոշմամբ ընդունվել է վարույթ:
Տիրան Խաչատրյանը խնդրել է կիրառել հայցի ապահովման միջոց և ժամանակավորապես բավարարել պահանջները, ինչը դատարանը մերժել է:
Դատարանն արձանագրել է, որ տվյալ դեպքում հայցվոր Տիրան Խաչատրյանի կողմից հայցի ապահովման մասին միջնորդությունում բերված փաստարկներն ըստ էության վերաբերում են ոչ թե հարուցված հայցով ապագա վճռի կատարման անհնարինությունը կամ դժվարացնելը չեզոքացնելուն, այլ պատասխանողների կողմից իր իրավունքները խախտելուն:
Подробнее: https://shabat.am/am/article/252008/Datarany-merjhel-e-Tiran-KHachatryani
Կարծիքներ