Ռուս օլիգարխ Ռոման Աբրամովիչը հապճեպ վաճառում է իր սեփականությունը. The Guardian
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր Քրիս Բրայանտը պնդում է, որ ռուս օլիգարխ և «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը հապճեպ վաճառում է Մեծ Բրիտանիայում իր սեփականությունը՝ հնարավոր ֆինանսական պատժամիջոցներից խուսափելու համար, գրում է The Guardian-ը:
Պատգամավորը նշում է, որ կառավարությունը չափազանց դանդաղ է պատժամիջոցներ կիրառում նրանց նկատմամբ, ովքեր փոխկապակցված են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Արևմուտքը ՌԴ-ի կողմից Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից հետո խիստ պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի դեմ:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։
Կարծիքներ