Լիբանանի նախագահը չի բացառել Բեյրութի նավահանգստում դիտավորյալ հրկիզումը
Բեյրութի նավահանգստում բռնկված հրդեհի պատճառը կարող էր հրկիզումը լինել: Այս մասին հայտարարել է Լիբանանի նախագահ Միշել Աունը՝ Անվտանգության Գերագույն խորհրդի նիստում։
Քաղաքական գործիչը ենթադրում է, որ հրդեհը կարող էր միտումնավոր կազմակերպվել: Նա նաև չի բացառում այն վարկածը, որ հրդեհը տեղի է ունեցել տեխնիկական սխալի կամ անփութության պատճառով:
«Այդ դեպքում պետք է իմանալ պատճառը և պատժել մեղավորներին»,- հավելել է նա։
Հինգշաբթի, սեպտեմբերի 10-ին, հրդեհ է բռնկվել Բեյրութի ծովային նավահանգստի տարածքում գտնվող ավտոմեքենաների անվադողերի և վառելիքի ու քսանյութերի պահեստում: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են մարտական ուղղաթիռներ: Դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել: Կրակի օջախը մեկուսացվել է:
Կարծիքներ