Ռուսաստանում զանգվածային միջոցառումների անցկացման լրացուցիչ սահմանափակումներ չեն մտցվել
Ռուսաստանում զանգվածային միջոցառումների անցկացման լրացուցիչ սահմանափակումներ չեն մտցվել, երկուշաբթի լրագրողներին ասել է «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունը:
«Ներկայումս զանգվածային միջոցառումների անցկացման հնարավորության մասին որոշումն ընդունվում է շրջանների ղեկավարների կողմից՝ համաճարակաբանական իրավիճակը բնութագրող որոշակի ցուցանիշների հասնելու դեպքում (ընթացակարգը որոշվում է Ռուսաստանի գլխավոր պետական սանիտարական բժշկի 2021 թվականի հուլիսի 7-ի հրամանով): Զանգվածային միջոցառումների անցկացման լրացուցիչ սահմանափակումներ չեն մտցվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ, «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան, կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգող խորհրդի նախագահության նիստի ժամանակ, ասել էր, որ զանգվածային միջոցառումները դադարեցվել են կորոնավիրուսի պատճառով ամբողջ Ռուսաստանում։
Կարծիքներ