«Հյուսիս-հարավ»-ի Աշտարակ-Թալին մոտ 42 կիլոմետրանոց ճանապարհահատվածում ակտիվ շինաշխատանքներ են ընթանում
«Հյուսիս-հարավ» միջանցքի Աշտարակ-Թալին մոտ 42 կիլոմետրանոց ճանապարհահատվածի գրեթե ամբողջ երկայնքով ակտիվ շինաշխատանքներ են ընթանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ կառավարությունը։
«Զուգահեռ տեղափոխում են ոռոգման համակարգերն ու էլեկտրական մալուխները: Տրանշ 2-ն ավելի քան 100 միլիոն դոլար արժե: Կառուցվում են գյուղտեխնիկայի, կենդանիների համար նախատեսված անցումներ, անցկացվում են ջրահեռացման խողովակներ»,- ասվում է գրառման մեջ:
Կարծիքներ