Երևան է հասել Ֆրանսիայի կողմից ուղարկված COVID-19 պատվաստանյութի 25 000 դեղաչափ պարունակող առաջին խմբաքանակը

Երևան է հասել Ֆրանսիայի կողմից ուղարկված COVID-19 պատվաստանյութի 25 000 դեղաչափ պարունակող առաջին խմբաքանակը

Ֆրանսիայի կողմից ուղարկված AstraZeneca պատվաստանյութի 25000 դեղաչափ պարունակող առաջինխմբաքանակն այսօր առավոտյան ստացվել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Քրիստոֆ Քացախյանի և Հայաստանի առողջապահության և Արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչների ներկայությամբ: ՀՀ իշխանությունների հետ համակարգմամբ պատվաստանյութի մնացած առաքումները կշարունակվեն վաղը և գալիք շաբաթների ընթացքում:

Ֆրանսիան Հայաստանի կողքին է ՝ համաճարակին դիմագրավելու նպատակով: Ֆրանսիան 2020 թվականին կորոնավիրուսի բուժման մեջ մասնագիտացված բժիշկների երեք առաքելություն ուղարկեց,իսկ 2021 թվականի օգոստոսի 3-ին Հանրապետության Նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց 200 000 դեղաչափ պատվաստանյութի նվիրատվության մասին: Նախագահ Մակրոնն այդ առիթով հայտարարել էր. « Հայերն անցնում են բազում փորձությունների միջով։ Բարեկամաբար և համերաշխությամբ դիմում եմ նրանց՝ Ֆրանսիան միշտ ձեր կողքին կլինի։ Համավարակին դիմակայելու համար, Ֆրանսիան պատրաստ է պատվաստանյութի 200,000 դեղաչափ ուղարկել Երևան: Միասին մենք կհաղթահարենք համավարակը »։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում