Ջհանգիրյանը ներկայացրեց, թե որ դեպքերում է համագործակցում իշխանության հետ
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն ընդգծեց, որ դատական իշխանությունն անկախ է թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր իշխանությունից։
«Ես միայն մի դեպքում եմ համագործակցում գործադիր և օրենսդիր իշխանության հետ. երբ պետք է ներկայանամ Ազգային ժողով և ներկայացնեմ Վճռաբեկ դատարանի դատավորներին, և երկրորդը՝ երբ բյուջեի հայտ եմ ներկայացնում գործադիր իշխանությանը և այդ քննարկման ժամանակ, հնարավոր է, որ հանդիպեմ Ֆինանսների նախարարի հետ, կամ դատական դեպարտամենտի ղեկավարը հանդիպի որևէ պաշտոնյայի հետ։ Մնացած դեպքերում իշխանության որևէ ներկայացուցչի հետ չեմ համագործակցում, եթե նրանք իմ անձնական ընկերները չեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի բարձր ամբիոնից ասաց Գագիկ Ջհանգիրյանը։
Կարծիքներ