Դեռևս կարիք չունենք օգտագործել 102-րդ ռուսական ռազմաբազայի ներուժը, բայց նման անհրաժեշտության դեպքում կան բոլոր իրավական հիմքերը․ ՀՀ Վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում չեն քննարկել Ռուսաստանի Դաշնության հնարավոր ռազմական միջամտությունը արցախյան հակամարտությանը:
Ինչպես նշում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետը:
«Մենք ՌԴ նախագահի հետ չենք քննարկել արցախյան հակամարտությունում Ռուսաստանի հնարավոր ռազմական միջամտությունը: Նաև, դեռևս կարիք չունենք օգտագործել 102-րդ ռուսական ռազմաբազայի ներուժը, բայց նման անհրաժեշտության դեպքում կան բոլոր իրավական հիմքերը»,-նշել է Փաշինյանը:
Վարչապետը հայտարարել է նաև, որ Հայաստանը ցանկանում է որակապես նոր հարաբերություններ ստեղծել Ռուսաստանի հետ:
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ոչինչ չի պատահել և չկան նրբերանգներ, որոնք նախկինում չեն եղել: Ռուսաստանի հետ հարաբերություններում մեր նպատակը նոր մակարդակի և որակի հարաբերությունների կառուցումն է»,-նշել է Փաշինյանը:
Կարծիքներ