Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ցեղասպանական ագրեսիայի դեմ
Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Աստրիդ Փանոսյան-Բուվեն՝ ԱՄՆ կոնգրեսում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ։
Ելույթի իր խոսքում նա խոսել է Ֆրանսիայի և Հայաստանի միջև աճող քաղաքական, ռազմական, տնտեսական և մշակութային կապերի մասին։
«Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ցեղասպանական ագրեսիայի դեմ։ Ես հարց ունեմ Փարիզում տեղակայված ամերիկացի դիվանագետներին և իմ գործընկեր ամերիկացի օրենսդիրներին՝ ինչո՞ւ ԱՄՆ-ն չի կարող նույնն անել»,- ասել է պատգամավորը։
Կարծիքներ