Նեպալում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նեպալում Հնդկաստանի հետ սահմանի մոտ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Նրա խոսքով՝ էպիկենտրոնը գտնվել է Նեպալի մայրաքաղաքից՝ Կատմանդու քաղաքից 65 կմ դեպի արևմուտք՝ մոտ 1,44 մլն բնակչությամբ։ Օջախն ընկել է 14 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Կարծիքներ