«Մեղրու սար»-ում մերկասառույց է, Ջերմուկ, Գավառ քաղաքներում շարունակում է ձյուն տեղալ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
«Մեղրու սար» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Ջերմուկ, Գավառ քաղաքներում տեղում է ձյուն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Կարծիքներ