Արմավիրի տներից մեկում հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ

Արմավիրի տներից մեկում հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ

Իրացնելով ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների ստացած օպերատիվ տեղեկությունը՝ ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները խուզարկություն են կատարել 62-ամյա մի կնոջ՝ Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոցի տանն ու կից շինություններում:

Ննջարանի պահարանում հայտնաբերվել են փաթեթներ՝ կանեփանման զանգվածներով և կանեփի սերմերով:

Տանտիրուհին հայտնել է, որ ինքը չգիտի, թե հայտնաբերվածն ինչ է, իսկ ննջարանը որդունն է: Խուզարկությամբ հայտնաբերվել են նաև «դիազեպամ» գրառումով հաբեր։ Նախաքննությունը շարունակվում է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում