Թուրքիայում համազգային սուգ է հայտարարվել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը յոթնօրյա համազգային սուգ է հայտարարել երկրի հարավ-արևելքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ։
Այս մասին հայտնել է նրա մամուլի ծառայությունը։
«Մեր դրոշները մինչև փետրվարի 12-ի մայրամուտ խոնարհված կմնան նաև մեր արտասահմանյան առաքելություններում»,-ասված է նախագահի ստորագրած փաստաթղթում։
Կարծիքներ