Պորտուգալիան, Նիդերլանդները և Հյուսիսային Մակեդոնիան սահմանափակել են AstraZeneca-ի կիրառումը
Պորտուգալիայի իշխանությունները որոշել են դադարեցնել 60 տարեկանից ցածր տարիքի անձանց պատվաստումն անգլո-շվեդական AstraZeneca ընկերության մշակած հակակորոնավիրուսային Vaxzevria պատվաստանյութով։
Իշխանությունները նման քայլի են դիմում՝ թրոմբների առաջացման մասին տեղեկությունների ֆոնին։
Երկրում մինչ օրս կորոնավիրուսով է վարակվել ավելի քան 825 հազար մարդ, մահացել՝ 16 899-ը։
Vaxzevria-ով 60-ից ցածր տարիքի անձանց պատվաստումների դադարեցման մասին են հայտարարել նաև Նիդերլանդներն ու Հյուսիսային Մակեդոնիան։
Երեկ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայում AstraZeneca-ի պատվաստանյութի ընդունումից հետո ի հայտ է բերվել թրոմբի առաջացման 79 նոր դեպք, որից 19-ը՝ մահվան ելքով։
Կարծիքներ