Բայդենը կրկին վարակվել է կորոնավիրուսով

Բայդենը կրկին վարակվել է կորոնավիրուսով

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը կրկին կորոնավիրուսի դրական թեստ է հանձնել՝ ինքնամեկուսացումից դուրս գալուց ընդհամենը երեք օր անց: Այս մասին հայտնում է Սպիտակ տունը:

Ինչպես նշել է AP լրատվական գործակալությունը, նման դեպքերը շատ հազվադեպ են հակավիրուսային դեղամիջոցով բուժումից հետո։

Սպիտակ տան բժիշկ Քեւին Օ՛Քոնորը, իր հերթին, ասել է, որ Բայդենն իրեն լավ է զգում եւ ախտանիշեր չունի: Հայտնի է, որ ԱՄՆ-ի նախագահը եւս 5 օր ինքնամեկուսացման մեջ կլինի:

Նախորդ բացասական թեստավորումից հետո Բայդենը վերադարձել էր իր աշխատանքներից, որոնց ընթացքում՝ բացառությամբ Սպիտակ տանն ունեցած իր ելույթին եւ ընկերությունների ղեկավարների հետ հանդիպմանը, եղել է դիմակով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում