Ուկրաինայի ԶՈւ-ն օրվա սկզբից 19 անգամ կրակել է Դոնեցկի վրա. ՏԱՍՍ

Ուկրաինայի ԶՈւ-ն օրվա սկզբից 19 անգամ կրակել է Դոնեցկի վրա. ՏԱՍՍ

Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներն օրվա սկզբից 19 անգամ կրակել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքի վրա։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է Դոնեցկի ժողովրդական միլիցիայի վարչության պետի տեղակալ Էդուարդ Բասուրինը։

«Ընթացիկ օրվա սկզբից Ուկրաինայի զինված ուժերը մեր տարածքի վրա կրակ են բացել 19 անգամ՝ 122 մմ թնդանոթային հրանոթներից, 120 և 82 մմ ականանետներից, հետևակի մարտական ​​մեքենաների զենքերից, ինչպես նաև տարբեր նռնականետերից»,- ասել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում