Իրաքահայերը մոտ $91.000 են հավաքել «1000 դրամի» հիմնադրամի համար

Իրաքահայերը մոտ $91.000 են հավաքել «1000 դրամի» հիմնադրամի համար

Իրաքի հայ համայնքը կարողացել է 90.700 դոլարի չափով գումար հավաքել «Զինծառայողների ապահովագրություն» հիմնադրամին նվիրաբերելու նպատակով։

Գումարի հավաքագրմանը մասնակցել է Իրաքի հայկական համայնքի յուրաքանչյուր ընտանիք։

«Համայքի նման աջակցությունը ևս մեկ անգամ ապացուցեց հանրության վստահությունն ու սատարումը Հիմնադրամին։ Հենց այս ամուր կապի շնորհիվ է, որ Հիմնադրամը կկարողանա առավել արդյունավետ իրականացնել իր առջև դրված բոլոր նպատակները»,-ասվում է հիմնադրամի հայտարարության մեջ:

Ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 2020-ի հուլիսի 24-ին կայացած նիստում որոշել սահմանված կարգով կատարել հատուցումներ՝

• 2018 – 2020թթ.-ին տեղի ունեցած 5 դեպքերի մասով՝ երեք զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին և երկու 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողի

• 2015-2016 թթ. տեղի ունեցած 4 դեպքերի մասով՝ 3 զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին և մեկ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում