1 շաբաթից քաղաքներում և մեծ գյուղերում նպաստը կվճարվի բացառապես անկանխիկ եղանակով. կան բացառություններ
Հուլիսի 1-ից քաղաքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում ընտանեկան, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը կվճարվի բացառապես անկանխիկ եղանակով։
Միայն 75 տարին լրացած, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, իրենց ցանկությամբ, նպաստը կարող են շարունակել ստանալ կանխիկ եղանակով՝ Հայփոստի միջոցով։
Այն ընտանիքները, որոնք մինչև հունիսի 30-ը դիմում չեն ներկայացնի վճարման եղանակը փոխելու համար, նպաստի տրամադրումը ծրագրային գործիքի կիրառմամբ կդառնա անկանխիկ, իսկ բանկը կընտրվի պատահականության սկզբունքով (հաշվի առնելով տվյալ բնակավայրում նպաստն անկանխիկ ստացող ընտանիքների համամասնությունները՝ ըստ վճարող բանկերի):
Այսպիսով, քաղաքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում նպաստ ստացող ընտանիքների չափահաս անդամներից որևէ մեկը մինչև հունիսի 30-ը պետք է դիմի Միասնական սոցիալական ծառայության իր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոն և ներկայացնի վճարման եղանակի փոփոխության դիմում՝ հետագայում համակարգի կողմից ընտրված բանկի մասին տեղեկանալու համար առաջացող հերթերից խուսափելու համար։
Բնակավայրերի ցանկին (ըստ բնակչության քանակի) կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։
Կարծիքներ