ՆԱՍԱ-ի Perseverance մարսագնացը Երկրի հետ կապի վերականգնումից հետո ուղարկել է առաջին լուսանկարները

ՆԱՍԱ-ի Perseverance մարսագնացը Երկրի հետ կապի վերականգնումից հետո ուղարկել է առաջին լուսանկարները

ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի Perseverance մարսագնացը Երկրի հետ կապի վերականգնումից հետո ուղարկել է առաջին լուսանկարները։ Այս մասին հայտնում է Space.com-ը։

Հաղորդվում է, որ երկու շաբաթ Արեգակը գտնվել է Երկրի և Մարսի միջև՝ դրանով իսկ խաթարելով մարսագնացի և Երկրի միջև հաղորդակցությունը։

ՆԱՍԱ-ն չի կարողացել հեռակա կարգով կառավարել և տեղեկատվություն ստանալ Perseverance-ից և Ingenuity մինի ուղղաթիռից։

Նշվում է, որ այս ընթացքում երկու սարքերը հաղորդագրություններ են փոխանակել մոտավորապես շաբաթը մեկ անգամ։ Այս տվյալները Երկիր են փոխանցվել կապի վերականգնումից հետո։

Perseverance մարսագնացը շարունակել է ուսումնասիրել Ջեզերո խառնարանը, մոլորակի մթնոլորտը և մակերեն ու մի քանի լուսանկար է արել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում