Ֆիլիպ Ռիքերը ժամանել է Բաքու
Կովկասի հարցերով բանակցություններում ԱՄՆ պետքարտուղարի գլխավոր խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերը ժամանել է Բաքու: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել է «Սպուտնիկ Ադրբեջան»-ը:
Այցի նպատակն է քննարկել ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերին:
Ավելի վաղ,Ֆիլիպ Ռիքերը Երևանում էր, նա հանդիպել էր ՀՀ պաշտոնատար անձանց հետ և քննարկել ԱՄՆ աջակցությունը տևական խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտական ջանքերին և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը:
Կարծիքներ