Թալիբները հետաձգել են Աֆղանստանի ժամանակավոր կառավարության երդմնակալության արարողությունը
Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժումը հետաձգել է երկրի ժամանակավոր կառավարության երդմնակալության արարողությունը, որի մասին ավելի վաղ հայտարարել էր: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Թալիբանի մշակույթի հանձնաժողովի անդամ Ինամուլլահ Սամանգանին:
«Օրեր առաջ չեղյալ է հայտարարվեց Աֆղանստանի նոր կառավարության երդմնակալության արարողությունը: Մարդկանց հետագայում շփոթության մեջ չգցելու համար Աֆղանստանի իսլամական էմիրության ղեկավարությունը հայտարարել է կաբինետի մի մասը, և այն արդեն սկսել է աշխատանքը»,- գրել է շարժման ներկայացուցիչն իր Twitter-ում:
Բացի այդ, նա հերքել է նախկինում տարածված տեղեկություններն այն մասին, որ ենթադրաբար կառավարության երդմնակալությունը նախատեսված է սեպտեմբերի 11-ին՝ դրանք անվանելով ասեկոսեներ:
Կարծիքներ