Բեզոսը տիեզերք թռիչքի միլիոնավոր դոլարների տոմսեր է վաճառել

Բեզոսը տիեզերք թռիչքի միլիոնավոր դոլարների տոմսեր է վաճառել

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը հայտնել է, որ իր Blue Origin օդատիեզերական ընկերությունը վաճառել է գրեթե 100 միլիոն դոլար արժողությամբ տիեզերական ճանապարհորդության տոմսեր: Գումարի թվերի մասին  միլիարդատերը հայտարարել է տիեզերական թռիչք կատարելուց հետո, հայտնում է Business Insider-ը:

Տոմսերի պաշտոնական վաճառքը սկսվել է հուլիսի 20-ի առավոտյան՝ Բեզոսի թռիչքի օրը: Գործարարի խոսքով՝ կա դրանցշատ մեծ պահանջարկ:Զբոսաշրջիկների համար թռիչքի արժեքը դեռ չի հաղորդվում: Համեմատության համար նշենք, որ գործարար Ռիչարդ Բրենսոնի ամերիկյան Virgin Galactic ընկերությունը առաջարկում է 250 հազար դոլարով թռչել տիեզերք:

«Մենք մեր երեխաների և թոռների ապագայի համար ճանապարհ կկառուցելմք դեպի տիեզերք: Մենք պետք է դա անենք, որպեսզի լուծենք Երկրի խնդիրները», – ասել է Բեզոսը:

Ամերիկացի ձեռնարկատերը տիեզերք է թռչել հուլիսի 20-ին New Shepard տիեզերանավով իր կրտսեր եղբոր՝ Մարկի, 82-ամյա օդաչու Ուալի Ֆանկի և 18-ամյա ուսանող Օլիվեր Դամանի հետ:

Թռիչքի ընդհանուր  տևողությունը եղել է 10 րոպե 10 վայրկյան: Պարկուճն անջատվել է կրող հրթիռից, իներցիայով բարձրացել ծովի մակարդակից 100 կմ բարձրության վրա:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում