Չինաստանը մերժել է կորոնավիրուսի ծագման հետաքննության երկրորդ փուլի պլանը

Չինաստանը մերժել է կորոնավիրուսի ծագման հետաքննության երկրորդ փուլի պլանը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաջարկած ծրագիրը կորոնավիրուսի ծագման ուսումնասիրության երկրորդ փուլում պարունակում է ձևակերպումներ, որոնք չեն հարգում գիտությունը, Չինաստանը չի հետևելու դրան: Այս մասին հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՉԺՀ-ի հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ Ցզեն Իսինը։

«Չինաստանի իշխանություններն աջակցում են գիտության վրա հիմնված հետազոտության անցկացմանը», – նշել է Ցզեն Իսինը: Նա նաև նշել է, որ Չինաստանը դեմ է կորոնավիրուսի ծագման ուսումնասիրության քաղաքականացմանը և հավատում է, որ երկրորդ փուլը պետք է հիմնված լինի առաջին փուլի արդյունքների վրա»:

Ավելի վաղ ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարել էր, որ կազմակերպությունը պատրաստվում է SARS-CoV-2 կորոնավիրուսի ծագման ուսումնասիրման երկրորդ փուլին և թափանցիկություն է ակնկալում ՉԺՀ-ի իշխանություններից: Նա նշել է, որ առաջին փուլը բախվել է որոշակի խնդիրների։ Դրանցից մեկը նա անվանել է «տվյալների հասանելիությունը, հատկապես համաճարակի մեկնարկի մասին տվյալներին»։

Գեբրեյեսուսը նաև չի բացառել, որ կորոնավիրուսի տարածումը կարող էր «լաբորատորիայում արտակարգ պատահարի» հետևանք լինել: Ի պատասխան դրան՝ ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել, որ ԱՀԿ-ի փորձագետները հետազոտությունների նոր փուլի ընթացքում ավելի մեծ ուշադրություն կդարձնեն այն տեսությանը, որ կորոնավիրուսը բերվել է Ուհան սառեցված մթերքների հետ, այլ ոչ թե հայտնվել լաբորատորիայից արտահոսքի հետևանքով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում