Սպիտակ տունը հայտարարել է, որ Բայդենը Ռուսաստանում իշխանափոխության կոչ չի արել

Սպիտակ տունը հայտարարել է, որ Բայդենը Ռուսաստանում իշխանափոխության կոչ չի արել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի օրը հայտարարել է, որ ինքը Ռուսաստանում իշխանափոխության կոչ չի արել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Սպիտակ տունը։

Մեկ օր առաջ Վարշավա կատարած այցի ժամանակ Բայդենը, խոսելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին, հայտարարել էր, որ «այդ մարդը չի կարող մնալ իշխանության ղեկին»։ Սպիտակ տունը հետագայում վստահեցրել է, որ ԱՄՆ առաջնորդը Ռուսաստանում իշխանափոխության կոչ չի արել։ Իր հերթին, ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ամերիկայի նախագահը չէ, որ որոշի, թե ով կլինի Ռուսաստանի Դաշնությունում իշխանության ղեկին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում