Նուր Սուլթանում սկսվեց Սիրիային նվիրված հանդիպումն Աստանայի ձեւաչափով
Սիրիային նվիրված հերթական միջազգային հնդիպումն Աստանայի ձեւաչափով դեկտեմբերի 21-ին մեկնարկել Է Նուր Սուլթանում ՌԴ-ի եւ Սիրիկայի կառավարության պատվտարկությունների կոնսուլտացիաներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորում Է Սիրիայի խնդրով ՌԴ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը, Սիրիայի կառավարական պատվիրակությունը՝ արտաքին գործերի փոխնախարար Այման Սուսանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Սիրիային նվիրված 17-րդ միջազգային հանդիպումն Աստանայի ձեւաչափով տեղի Է ունենում դեկտեմբերի 21 – 22-ը Ղազախստանի մայրաքաղաքում: Ինչպես սպասվում Է, կոնսուլտացիաների մասնակիցները կքննարկեն Ժնեւում սիրիական Սահմանադրական կոմիտեի աշխատանքի հեռանկարները, Սիրիայի ներկայս իրադրությունը, ապաԷսկալացիայի գոտիներում անդորրի պահպանման խնդիրներն՝ ի կատարումն Աստանայի գործընթացի շրջանակներում ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունների:
Հանդիպման ընթացքում պլանավորված Է բռնի պահվող անձանց խնդիրներով աշխատանքային խմբի նիստ՝ երաշխավոր երկրների, ինչպես նաեւ ՄԱԿ-ի եւ Կարմիր խաչի միջազգայն կոմիետի մասնակցությամբ:
Կարծիքներ